Jump to content

Սոֆիայի տաճար (Կիև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆիայի տաճար
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմայր տաճար, տեսարժան վայր, ճարտարապետական ժառանգության հուշարձան և եկեղեցի
Ստեղծում1011[1]
ԵրկիրՈւկրաինա[2]
ՔաղաքԿիև
ԲնակավայրԿիև[2]
ՓողոցSofiiska Square? և Վլադիմիրսկայա փողոց
ՈճՈւկրաինական բարոկկո և Viĺnia Baroque?
ՊատվիրատուՎլադիմիր Մեծ և Յարոսլավ Իմաստուն
Մասն էKyiv: Saint-Sophia Cathedral and Related Monastic Buildings, Kyiv-Pechersk Lavra?
Ներկա վիճակԹանգարան
կայք
 Saint Sophia Cathedral in Kyiv Վիքիպահեստում

Սոֆիայի տաճար, ճարտարապետության նշանավոր հուշարձան։ Հիմնադրվել է 1037 թվականին։

Եղել է Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտամունքային և հասարակական կառույցը, կիևյան մոնոպոլիտների գլխավոր տաճարը։ Սոֆիայի տաճարը (կառուցված է հիմնականում պլինթոսով՝ տափակ, լայն, քառակուսի թրծված աղյուս) մեծաչափ (37 մետր x 55 մետր), հնգանավ, հնգաբսիդ, 13 գմբեթով խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Երեք կողմից շրջապատված է երկհարկանի սրահով, որին արևմուտքից ներկցված 2 աշտարակների աստիճանները տանում են դեպի ընդարձակ վերնադասերը։ Ներսում պահպանվել են 11-րդ դարի խճանկարներ և որմնանկարներ։

Սոֆիայի տաճարը հայ-ռուսական և հայ-ուկրաինական մշակութային կապերի հնագույն հուշարձաններից է։ Տաճարի արտաքին հարավային սրահի արևելյան մասում պահպանվել են որմնանկարների հետքեր՝ Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմեի պատկերներով, ինչպես և 16-17-րդ դարերի 22 հայերեն արձանագրություններ։ Հայերեն արձանագրություններ կցագրերի տեսքով պահպանվել են նաև Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի (11-րդ դար) կափարիչի վրա։

Ուկրաինական բարոկկոյի ձևերով Սոֆիայի տաճարի այժմյան տեսքը 17-րդ դարի վերջից մինչև 1707 թվականը վերակառուցումների արդյունք է։ Խորհրդային ժամանակաշրջանում Սոֆիայի տաճարը վերականգնվել է։ 1934-ին հիմնվել է «Սոֆիայի տաճար» պատմաճարտարապետական թանգարան-արգելոցը, որն ընդգրկում է ոչ միայն Սոֆիայի տաճարը, այլ նրան շրջապատող 17-18 դարերի կառույցների համալիրը[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • София Киевская. Материалы и иследования, Киев, 1973.
  • Халпахчьян О. Х., Армяно-русские культурные отношения и их отражение в архитектуре, Е., 1957.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. World History Encyclopedia — 2009.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. ՀՍՀ, հատոր 11, էջ 48։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի տաճար (Կիև)» հոդվածին։